Սիրիայի հյուսիսում ստեղծվել է 145 կմ երկարությամբ և 30 կմ լայնությամբ անվտանգության գոտի, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է ավելի քան 8 տարի: Իրադրությունը սրվեց հոկտեմբերի սկզբին, երբ Թուրքիան հայտարարեց «Խաղաղության ակունք» գործողության մասին, որն ուղղված էր քրդական ջոկատների դեմ:
Մի քանի օր անց, Միացյալ Նահանգների հետ համաձայնության գալով, Անկարան դադարեցրեց «Խաղաղության ակունք» գործողությունը, որպեսզի քրդերը կարողանան դուրս գալ անվտանգության գոտուց: Բացի այդ, կողմերը պայմանավորվել էին Սիրիայի հետ սահմանին ստեղծել վերահսկվող անվտանգության գոտի՝ 444 կմ երկարությամբ: