ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Նորամարգում սպանության փորձի առթիվ հարուցված քրգործն ուղարկվել է դատախազին
17:25, 21.11.2019 | mamul.am
2571 | 0

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ավարտվել է 60-ամյա տղամարդու կողմից Նորամարգ գյուղի բնակիչների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. մայիսի 30-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1959թ., Արարատի մարզի Նորամարգ գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նախկին կնոջ և վերջինիս ամուսնու հետ, որի ընթացքում 60-ամյա տղամարդը ձեռքին եղած երկու նռնակները նետել է նախկին կնոջ, նրա ամուսնու և ընտանիքի մյուս անդամների ուղղությամբ, որոնց թվում եղել է նաև 2018թ. ծնված մանկահասակ երեխա: Վերջիններս պայթյունի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ կնոջ ներկայիս ամուսինը՝ ծնված 1959թ., ստացած վնասվածքներից մահացել է:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 60-ամյա տղամարդուն մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, որը 18.11.2019թ. կայացված որոշմամբ փոփոխվել և վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-
րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 117-րդ հոդվածով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ
որպես խափանման միջոց է ընրվել կալանավորումը:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր