ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Թբիլիսիում դատարանը մեղավոր է ճանաչել ցույցերի ժամանակ ձերբակալվածների մի մասին
17:45, 21.11.2019 | mamul.am
5226 | 0

Հինգշաբթի երեկոյան Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում կայացրեց Թբիլիսիի խորհրդարանի շենքի առջև անցկացվող ցույցերի ժամանակ խուլիգանության և ոստիկանության անհնազանդության համար ձերբակալված ցուցարարների վերաբերյալ։ 37 ցուցարարից 10-ին վարչական կալանք նշանակվեց, տուգանվեց մեկ անձ, ազատ է արձակվել մեկ մարդ։ Մնացած 25 մարդու դատավարությունը կշարունակվի այսօր, այս մասին հայտնում է վրացական «Первый канал» ալիքը:

Վրաստանի ՆԳՆ-ն նոյեմբերի 18-ին՝ խորհրդարանի շենքի մոտ ցույցերի ժամանակ ձերբակալել էր 37 ցուցարարի:
Դատարանն արդեն երրորդ օրն է քննում է ձերբակալվածների գործը, իսկ չորեքշաբթի օրը դատական նիստը սկսվեց կեսօրից և տևեց մինչև կեսգիշեր: Դատական նիստը կայացավ շենքի ներսում՝ բակում գտնվող ցուցարարների կողմից աղմուկի և ցույցերի ֆոնին: Ցուցարարները վրդովված էին, որ իրենց թույլ չեն տվել մուտք գործել դատարան, մինչդեռ վրացական «Привели» հեռուստաընկերությունն ուղիղ եթերով հեռարձակել էր դատական նիստը։ Լրագրողների մուտքը դատարանի դահլիճ նույնպես մերժվել էր:
Հեռուստաընկերության տեղեկություններով՝ «10 ձերբակալվածներ ենթարկվել են մինչև 13 օրվա կալանքի, մեկ մարդ տուգանքի՝ հազար լարի (մոտ 340 դոլար): 25 անձի գործի քննությունը հետաձգվել է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր