ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Կբարելավվի պետության կողմից տրամադրվող ծառայությունների հասցեականությունը». Զարուհի Բաթոյան
21:20, 21.11.2019 | mamul.am
3295 | 0

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառավարության հավանությանն արժանացած որոշման շնորհիվ կբարելավվի պետության կողմից տրամադրվող ծառայությունների հասցեականությունը և կապահովվի գործընթացի վերահսկողությունը։

  • սահմանվել է տրամադրված աջակցող միջոցների մակնշման պահանջ՝ մինչ աջակցող միջոցը շահառուին հանձնելը:
  • համալրվել է աջակցող միջոցների տեսականին՝ ներառելով կոխլեար իմպլանտի խոսակցական պրոցեսորի պարագաներ, լոգարանի աթոռներ:
  • 0-16 տարեկանների համար անվասայլակների տրամադրման ժամկետը սահմանել 2 տարի (3-ի փոխարեն):
  • հավաստագրի վավերականության ժամկետը մեկ տարվա փոխարեն սահմանվել է 60 օրացուցային օր»:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր