ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Եթե Ապրիլյանը պայմանավորված չէր, կստացվի՝ Փաշինյանը հերթական մանիպուլյատիվ հայտարարությունն էր անում». Գ. Գորգիսյան
23:15, 21.11.2019 | mamul.am
5733 | 2

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն այսօր 168 TV-ի եթերում անդրադարձել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ արցախյան հակամարտության ներկայիս բանակցային փուլի վերաբերյալ հայտարարությանը:

«Զարմանում եմ, որ պարոն Սարգսյանն այդ մասին խոսում է, որովհետև իր ղեկավարած բանակցային գործընթացները մեզ բերեցին Ապրիլյան պատերազմ, որը քննող հանձնաժողով է ստեղծվել, և այնտեղ բազմաթիվ խնդիրներ են բացահայտվում, որոնց չլինելու պարագայում, մենք կարող է ունենայիք ավելի քիչ զոհեր, չկորցնեինք տարածքներ»,- ասել է պատգամավորը:

Խոսելով Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքների մասին՝ Գորգիսյանը նշել է, որ եղել են բազմաթիվ բացթողումներ, և հանձնաժողովն այժմ փորձում է հասկանալ, թե ում կողմից են դրանք եղել. «Հույս ունեմ, որ Սերժ Սարգսյանն ասելիք կունենա՝ որպես գլխավոր գերագույն հրամանատար»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ ժամկետներ դեռևս հայտնի չեն, թե երբ են Սարգսյանին հրավիրելու հանձնաժողով։
Հարցին, թե Ապրիլյան պատերազմի վերաբերյալ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ այն պայմանավորված էր, և եթե այժմ քննիչ հանձնաժողովը աշխատանքների ավարտին հայտարարի՝ Ապրիլյան պատերազմը պայմանավորված չէր, ի՞նչ կստացվի, Գորգիսյանը պատասխանել է. «Կստացվի, որ պարոն Փաշինյանը հերթական մանիպուլյատիվ հայտարարությունն էր անում, ինչպես նա սիրում է անել։ Ընդդիմադիր պարոն Փաշինյանի և վարչապետ պարոն Փաշինյանի հայտարարությունները շատ հաճախ իրար չեն համապատասխանում, և ես զարմանում եմ, որ զարմանում եք դրանից...: Սկսած կառավարության կառուցվածքը փոխելուց՝ վերջացրած անցումային արդարադատություն անելը, իրականություն չդարձավ։ Հեղափոխությունը քաղաքացիների մոտ ստեղծել է բարձր սպասումներ, որ հիմա ամեն ինչ փոխվելու է, և այդ սպասումները եղել են այդ խոստումներով՝ կարմիր գծերի, արագաչափերի վերացում, սուպերվարչապետական համակարգից հրաժարում։ Բայց եթե այդ ամենը չի արվում, դա քաղաքացիների մոտ առաջացնում է հիասթափություն»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր