ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Վանեցյանը՝ ազգային հավաքականի խայտառակ պարտության և պայմանավորված խաղերի մասին
22:40, 21.11.2019 | mamul.am
8019 | 1

ԱԱԾ նախկին տնօրեն և ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանն այսօր 168 TV-ի եթերում խոսել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի վերջին պարտությանը Իտալիայի հետ խաղում. «Պարտությունը շատ մտահոգիչ է: Նման արդյունք երբևիցե չի գրանցվել, բայց ունենք այն ինչ ունենք»,- ասել է նա:

Անդրադառնալով քննադատություններին՝ ՀՖՖ նախկին նախագահն ասել է. «Ես կարող եմ միայն մի բան ասել, որ ամենամեծ քննադատը և ամենամեծ այս արդյունքից դժգոհ մարդը երևի թե ես եմ: Բայց չի կարելի էմոցիոնալ ֆոնի վրա որոշումներ ներկայացնել և կատարել ինչ-որ քայլեր առանց վերլուծելու»:

Անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից արված բացահայտումներին՝ պայմանավորված խաղերի վերաբերյալ՝ Վանեցյանն ասել է. «Անհեթեթություն է նման միտք արտահայտելը, որ ֆեդերացիան չի արձագանքել դրան: Պայմանավորված խաղերի վերաբերյալ քրեական գործը հարուցվել է այն ժամանակահատվածում, երբ ես եղել եմ ԱԱԾ տնօրեն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր