ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
10 տղա ունենալուց հետո զույգն աղջիկ է ունեցել
22:50, 21.11.2019 | mamul.am
12548 | 0

Բոլոր մայրերն էլ երազում են աղջիկ ունենալու մասին, և ահա Ալեքսիս Բրեթի այս երազանքը կատարվել է՝ 10 տղա երեխա ծնելուց հետո նա լույս աշխարհ է բերել աղջիկ երեխայի:

Երբ կինը հղիացել է 11-րդ անգամ, ընտանիքում բոլորը վստահ են եղել, որ դարձալ տղա է ծնվելու: Մեծ է եղել բոլորի զարմանքն ու ուրախությունը, երբ սեռային սկանավորման մեթոդով պարզվել է, որ աղջիկ է ծնվելու: Աղջիկը ծնվել է օգոստոսի 27-ին, նրան տվել են Քեմերոն անունը՝ դերասանուհի Քեմերոն Դիազի պատվին:

10 տղա ունենալուց հետո զույգն աղջիկ է ունեցել

Ալեքսիսն աշխատում է ֆիտնես-հրահանգիչ, իսկ նրա ամենամեծ տղան 16 տարեկան է: Բոլոր 10 եղբայրները շատ են սիրում իրենց միակ քույրիկին:

10 տղա ունենալուց հետո զույգն աղջիկ է ունեցել

«Հիմա մենք հաստատ կանգ կառնենք, որովհետև մեր ընտանիքն արդեն ամբողջական է»,- կատակել է ընտանիքի մայրը՝ խոստովանելով, որ բազմաթիվ դրական հույզեր է ապրել՝ առաջին անգամ գնելով վարդագույն զգեստներ:

Ճիշտ է, ընտանիքը նաև բազմաթիվ դժվարություններ է հաղթահարում: 6 տարի առաջ ընտանիքի հոր՝ Դավիթի մոտ ախտորոշվել է Փարքինսոնի հիվանդություն, սակայն հիմա, շնորհիվ դեղամիջոցների, նրա վիճակը կայուն է: Իսկ պատկերացնելու համար, թե ինչ դժվարությամբ է ընտանիքի մայրը հասցնում հոգալ բոլորի կարիքները, բավական է միայն իմանալ, որ նա շաբաթական 50 անգամ լվացք է անում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր