ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«ԱԺ-ից հեռանում եմ ոչ սեփական դիմումի համաձայն». Շահեն Հարությունյան
23:25, 21.11.2019 | mamul.am
6829 | 0

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնական Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ նոյեմբերի 1–ից այլևս չի աշխատում ՀՀ Ազգային ժողովում: Նա մասնավորապես գրել է. «Հարգելի’ հայրենակիցներ,
տեղեկացնում եմ, որ նոյեմբերի 1-ից այլևս չեմ աշխատում ՀՀ Ազգային ժողովում։ Շուրջ 10 ամիս աշխատելով ԱԺ-ում՝ ձեռք եմ բերել պետական ոլորտում աշխատանքային որոշակի փորձ։ Կարծում եմ՝ աշխատանքային այս փորձը, հնարավորության դեպքում, կօգնի ինձ ավելի դյուրին ինտեգրվել պետական աշխատանքային գործընթացներին։


Հ.Գ. ԱԺ-ից հեռանում եմ ոչ սեփական դիմումի համաձայն, այլ հեռացումով, քանի որ աշխատանքից հեռանալու նպատակով ինձ բերված փաստարկները համոզիչ չէին, գոնե, ինձ համար։

Հույս ունեմ, որ այս գրառումը շահարկումների առարկա չի դառնա»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր