ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«ՀՀ պատմության մեջ մի անգամ է եղել, որ ՀՖՖ նախագահն իշխանության դաբրոյով չի եղել». Արմեն Վարդանյան
06:05, 22.11.2019 | mamul.am
5586 | 0

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի հաջորդ նախագահը չպետք է իշխանության հետ աֆիլացված մարդ լինի: Հայաստանի Հանրապետության պատմության ամբողջ ընթացքում միայն ՀՖՖ առաջին նախագահ Նիկոլայ Ղազարյանն է եղել, որ իշխանության դաբրոյով չի եղել ֆեդերացիայի նախագահ: Նիկոլայ Ղազարյանին հաջորդած Արմեն Սարգսյանը ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի կիպն ա եղել, նրանից հետո ներքին գործերի նախարար Սուրեն Աբրահամյանը՝ Վազգեն Սարգսյանի մտերիմը, Նեմեց Ռուբոն՝ Քոչարյանի դաբրոյով ա դարձել ՀՖՖ նախագահ, դե իսկ Վանեցյանն էլ գիտեք... Իշխանությունը էս հարցում պետք է քաղաքական կամք դրսևորի և չխառնվի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր