ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Յուրի Խաչատուրովի որդին փոշմանել է․ նա կրկին դատի է տվել Սուրիկ Խաչատրյանին․ «Ժողովուրդ»
09:35, 22.11.2019 | mamul.am
5748 | 0

«Ժողովուրդ»-ը գրում է․ «ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդու և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի անդամների ջրերը կրկին մեկ առվով չեն հոսել: Գրել էինք, որ Իգոր Խաչատուրովը անհասկանալի պատճառներով 9 ամիս անց հրաժարվել էր Սյունիքի նախկին մարզպետի դեմ ներկայացրած դատական հայցից, սակայն կրկին փոշմանել է և դիմել է դատարան նույն պահանջով:

Ինչպես հայտնի է, 2018 թվականի հոկտեմբերի 8-ին ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին` Իգոր Խաչատուրովը, դատի էր տվել Սյունիքի նախկին մարզպետ, իր հարևան Սուրիկ Խաչատրյանին և նրա կնոջը` Լորետա Բարսեղյանին: Հայցվոր Իգոր Խաչատուրովը պահանջում էր պարտավորեցնել պատասխանողին ինքնակամ քանդել կառույցը և դրանով զբաղեցված հողատարածքը նախկին վիճակին բերելու աշխատանքներին չխոչընդոտել: Ու թեև մեզ հետ զրույցում Խաչատրյանների փաստաբան Մարտին Զիլֆուղարյանը վստահեցրել էր, որ ոչ մի ապօրինի բան չկա, այնուամենայնիվ Յուրի Խաչատուրովի տղան` Իգոր Խաչատուրովը, հայցադիմում էր ներկայացրել դատարան` պնդելով, որ շինության մի մասն իր հողատարածքի վրա է կառուցվել»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր