Նոյեմբերի 21-ին` ժամը 21:27-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի գնացել է դեպի Աժդահակ լեռ, նրանց հետ արդեն տևական ժամանակ է չի հաջողվում կապ հաստատել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից մեկ փրկարարական ջոկատ: Ժամը 09:30-ի սահմաններում որոնողական աշխատանքներին օժանդակելու նպատակով ներգրավվել է նաև ուղղաթիռ: Ժամը 09:40-ի դրությամբ հաջողվել է կապ հաստատել կորած քաղաքացիների հետ. նրանց հավանական գտնվելու վայրը համարվում է Աժդահակ և Սպիտակասար լեռների միջնամասը: Որոնողական աշխատանքների իրականացման ընթացքը գտնվում է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի անմիջական հսկողության ներքո: Ժամը 09:53-ին փրկարարաներին հաջողվել է գտնել կորած քաղաքացիներին: Ժամը 10:20-ին փրկարարները կորած քաղաքացիների հետ միասին ուղղաթիռով վայրէջք են կատարել ԱԻՆ շարահրապարակում: |