Նոյեմբերի 21-ի ուշ երեկոյան ԱՄՆ Սենատում նախատեսվում էր քվեարկել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը (S.Res.152), այս մասին հայտնում է Վաշինգթոնի լրատվական գործակալությունը: Նախաձեռնության հեղինակը Նյու Ջերսի նահանգի դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսն էր։ Սակայն Ջորջիա նահանգից ամերիկացի սենատոր Դեյվիդ Փերդյուն արգելափակել է քվեարկությունը: Սենատորը հայտարարել է, որ դա օրենսդրության տեսանկյունից քննարկվելիք թեմա չէ: Դեյվիդ Փերդյուն վկայակոչել է ԱՄՆ և Թուրքիայի պաշտոնատար անձանց հանդիպումները՝ հայտարարելով, որ իր վետոն բխում է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ մտահոգություններից, այլ ոչ թե օրինագծի բովանդակությունից: Մի քանի օր առաջ նույն բանաձևի քվեարկությունն արգելափակվեց Հարավային Կարոլինա նահանգի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի կողմից: ԱՄՆ Սահմանադրությունը թույլ է տալիս սենատորներին վետո կիրառել ցանկացած բանաձևի նկատմամբ: |