ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Սենատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևը կրկին արգելափակվեց․ «վետո» կիրառեց սենատոր Դեյվիդ Փերդյուն
11:25, 22.11.2019 | mamul.am
7647 | 1

Նոյեմբերի 21-ի ուշ երեկոյան ԱՄՆ Սենատում նախատեսվում էր քվեարկել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը (S.Res.152), այս մասին հայտնում է Վաշինգթոնի լրատվական գործակալությունը: Նախաձեռնության հեղինակը Նյու Ջերսի նահանգի դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսն էր։ Սակայն Ջորջիա նահանգից ամերիկացի սենատոր Դեյվիդ Փերդյուն արգելափակել է քվեարկությունը: Սենատորը հայտարարել է, որ դա օրենսդրության տեսանկյունից քննարկվելիք թեմա չէ: Դեյվիդ Փերդյուն վկայակոչել է ԱՄՆ և Թուրքիայի պաշտոնատար անձանց հանդիպումները՝ հայտարարելով, որ իր վետոն բխում է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ մտահոգություններից, այլ ոչ թե օրինագծի բովանդակությունից:

Մի քանի օր առաջ նույն բանաձևի քվեարկությունն արգելափակվեց Հարավային Կարոլինա նահանգի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի կողմից: ԱՄՆ Սահմանադրությունը թույլ է տալիս սենատորներին վետո կիրառել ցանկացած բանաձևի նկատմամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր