Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նախկին փաստաբաններից մեկը մեղադրվում է 2016 թվականի նախընտրական քարոզարշավի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականին լրտեսելու հետ կապված փաստաթղթի կեղծման մեջ, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով մի քանի աղբյուրների: Ինչպես հայտնի է դարձել, այդ մասին տեղեկությունը կներառվի Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության գլխավոր տեսուչ Մայքլ Հորովիցի զեկույցում՝ նախորդ քարոզարշավի ընթացքում Թրամփի շտաբի նկատմամբ Արտաքին հետախուզության վերահսկողության մասին ակտի (FISA) խախտման մեղադրանքների վերաբերյալ: Նշվում է, որ նա այդ կեղծված ապացույցներն ուղարկել է դաշնային դատախազ Ջոն Դարեմին, ով ուսումնասիրում է 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության հետաքննության օրինականությունը: |