ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Ալեն Սիմոնյանն ամառային ժամագոտու անցնելու նախագիծ է դրել շրջանառության մեջ
14:45, 22.11.2019 | mamul.am
5694 | 0

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրերս երեք օրենքի նախագիծ եմ դրել շրջանառության մեջ: Ժամերի փոփոխության վերաբերյալ, որը հնարավորություն կտա անցում կատարել ամառային ժամի և օգտագործելով բնական լույսը` խնայել հոսանք և ոչ միայն:
Օտարերկրացիների վերաբերյալ, որը թույլ կտա ֆուտբոլային ակումբներին լեգիոներներ գնել հայկական ֆուտբոլի համար, զարգացնել ֆուտբոլը:
Եվ վերջինը` եղևնիների վաճառքի վերաբերյալ, որը կնվազեցնի այն սպանդը, որը տիրում է Ամանորի օրերին, երբ 7 օրվա համար 10 ծառ են ներմուծում դրսից, մնացած հազարները՝ Հայաստանում հատում և հետո թափում այդ ծառերը: Բնական եղևնին Ամանորին տանը կարող է լինել միայն ծաղկամանի մեջ, որ հետո հնարավոր լինի այն տեղափոխել և տնկել:

Այս երեքը մեծ օրենսդրական փաթեթի մի մասն են, շարունակությունը` հաջորդիվ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր