ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Երկուշաբթի նոր թափով շարունակելու ենք բողոքի ցույցերը». ԵՊՀ ուսանողներ
15:05, 22.11.2019 | mamul.am
8921 | 0

«Մենք կարծում ենք, որ Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաները, որոնք ներկայում դասավանդվում են ԵՊՀ բոլոր ֆակուլտետներում, և դրանց դասավանդումը, էսպես ասած, կարգավորվում է օրենքով, այս պահին չեն դասավանդվում ամբողջական արդյունավետությամբ»,- մամուլի ասուլիսում ասացին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ԵՊՀ ուսանողները: Նրանց համոզմամբ, այս առարկաների դասավանդման ծրագրերում պետք է բազմաթիվ փոփոխություններ կատարվեն:

Ուսանողները նշեցին, որ անսալով իրենց դասախոսների խնդրանքներին և կոչերին, ժամանակավորապես դադարեցրել են դասադուլները, սակայն երկուշաբթիից նոր թափով շարունակելու են: «Մենք նաև կանդրադառնանք հաճախ հնչող այն հարցերին, թե ո՞րն է ուսանողների հստակ պահանջը և թե ինչո՞վ է այդ պահանջը տարբերվում ՀՅԴ-ականների պահանջից»,- նշեցին նրանք՝ հավելելով, որ կներկայացնեն նաև իրենց հետագա քայլերը:

Հիշեցնենք, որ ուսանողների հրաժարականի պահանջի պատճառը ԿԳՄՍ նախարարության նոր օրինագիծն է, որով նախատեսվում է վերոնշյալ առարկաները բուհերում դարձնել ոչ պարտադիր։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր