ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Միկրոավտոբուսներ են տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
21:00, 22.11.2019 | mamul.am
5741 | 0

Նոյեմբերի 21-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ենթակա տարածքային բաժինների ու ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները հասարակական կարգի ու երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Նույն նպատակով ուժեղացված ծառայություն իրականացվեց նաև նոյեմբերի 22-ին։ Երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր իրավախախտումների համար կանգնեցվել են հասարակական տրանսպորտ հանդիսացող միկրոավտոբուսներ։ Հայտնաբերվել են դանակներ։ Որոշ վարորդներ տուգանվել են։ 10-ից ավելի միկրոավտոբուս տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանող հատուկ տարածք, քանի որ վարորդները չեն ունեցել համապատասխան վարորդական վկայական։

Միկրոավտոբուսներ են տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր