ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Ինչպիսի մահվան օղակում են ապրում Կապանի և հարակից բնակավայրերի բնակիչները». Լևոն Գալստյան
09:35, 23.11.2019 | mamul.am
6984 | 0

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տիեզերքից ամեն ինչ շատ ավելի լավ է երևում. 1-ին պատկերում տեսնում եք, թե ինչպիսի մահվան օղակի մեջ են ապրում Կապան և հարակից բնակավայրերի բնակիչները։

Իսկ 2-րդում կտեսնեք, թե ինչպես են Արծվանիկի պոչամբարի հանքարդյունաբերական հոսքաջրերը, Նորաշենիկ գետով հոսելով, խառնվում Ողջի գետին և աղտոտում այն։ Նույնիսկ այս տիեզերական պատկերում է պարզորոշ երևում Ողջի գետի ջրի գունային կտրուկ փոփոխությունը մինչև միախառնման կետից հետո։
Իհարկե, հանքահենները կրկին կպնդեն, որ իրենք ոչ մի բան չեն աղտոտում, ամեն ինչ անում օրենքի շրջանակներում, իսկ պետական լիազոր մարմիններն էլ կշարունակեն ձևացնել, թե սա նորմալ է և թույլատրելի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր