ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Մեր դիվանագետներն այս անգամ լավ աշխատեցին». Դ. Իոաննիսյան
23:50, 22.11.2019 | mamul.am
6273 | 0

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական իշխանամետ ՀԿ-ներն, աչքիս, փող են ստանում ուղեղ բռնաբարված հայերի քանակի համար. ընդ որում՝ միայն վիդեոապացույցով:

Ուրեմն, երեկ Վիեննայում ԵԱՀԿ-ի մի ընդունելության էի մասնակցում, որտեղ միակ հայն էի: Ադրբեջանական իշախանամետ ՀԿ-ների 4 ներկայացուցիչ թափել էին վրաս, թե բա՝ «ինչո՞ւ Նիկոլը հողերը չի հանձնում»:

Բայց դա սյուռ չէր լինի, եթե իրենցից մեկը «գաղտնի» չնկարեր խոսակցությունը: Նույնը արեցին այսօր, երբ հավաքների ազատության մասին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փակ համաժողովին (ուր արգելված է նկարել) ադրբեջանցիք գաղտնի նկարում էին միմյանց ելույթները, որոնցում պատմում էին, թե ոնց է «օկուպանտ Հայաստանը արգելում ադրբեջանցիների խաղաղ հավաքների իրավունքը Ղարաբաղում»:

Հ.Գ. Երևի կոռեկտ չի պատմեմ մանրամասները, բայց պետք է ասեմ, որ համաժողովին ադրբեջանցիները ստացան միջազգային հանրության համար շատ հասկանալի և ուժգին պատասխաններ: Մեր դիվանագետները այս անգամ լավ աշխատեցին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր