Ամերիկյան «Ֆլորիդա Փանթերզ» հոկեյի ակումբի պաշտպան Քիթ Յանդլը հանդիպման ժամանակ լուրջ վնասվածք է ստացել: Տափօղակը հարվածել է նրա դեմքին, ինչի պատճառով հոկեյիստը միանգամից զրկվել է 9 ատամից: Միջադեպից անմիջապես հետո ֆուտբոլիստը գնացել է հանդերձարան, սակայն կարճ ժամանակ անց վերադարձել է ու շարունակել հանդիպումը: Առավոտյան 33-ամյա մարզիկի ատամնաշարը վիրահատել են և նա կարողացել է մասնակցել հաջորդ խաղին: Սակայն, չնայած Յանդլի ջանքերին՝ երկու խաղում էլ նրա ակումբը պարտություն է կրել:
|