ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
Խոշոր շահումը ծախսել է մարմնավաճառների վրա, սպանել իր երեխաներին ու ինքնասպան եղել
01:10, 28.11.2019 | mamul.am
24790 | 1

Անգլիայի Լասթերշիր դքսության Հինքլի քաղաքում օրերս կայացած դատական նիստի ընթացքում Սթալի Սթոուքսը պատմել է, թե ինչպես է իր ամուսինը 2016-ին վիճակախաղով շահել 40 հազար ֆունտ սթերլինգ ու դրանք վատնելով մարմնավաճառների վրա՝ սպանել իր երեխաներին ու ինքնասպան եղել:

Ըստ կնոջ վկայության՝ 2016-ի նոյեմբերի սկզբին ամուսինը հեռախոսը մոռացած է եղել խոհանոցում և դրա վրա տարօրինակ նամակ է եկել: Կարդալով՝ կինը հասկացել է, որ ամուսինը մարմնավաճառ է պատվիրել, իսկ հեռախոսում պահպանված նամակարգրություններից ու գործողությունների մատյանից պարզ է դարձել, որ նա պարբերաբար իր գումարները ծախսում է մարմնավաճառների և սեքս-շոփերից պատվիրված ապրանքների վրա:

Շահումը ամուսինը գաղտնի է պահել իսկ ընտանքում պնդել է, թե փող չկա իրենց որդուն դպրոց ուղարկելու համար:

Երբ ամեն ինչ բացահայտվել է, կինը խոստացել է ամեն ինչ պատմել ոստիկանությանը: Սակայն երեկոյան ամուսինը՝ Դեվիդը, արցունքն աչքերին ներողություն է խնդրել կնոջից ու առաջարկել թեյ խմել: Կինը հարցրել է երեխաների մասին, ամուսինը ասել է, թե նրանք ինչ-որ մեկի հսկողության տակ են: Երբ կինը գնացել է ննջասենյակ, ամուսինը գաղտնի գնացել է նրա հետևից ու գրտնակով հարվածելուց հետո փորձել սպանել դանակով: Կինը, թեև վիրավոր, կարողացել է դուրս փախչել ու ոստիկանություն կանչել: Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն երբ ոստիկանները տուն են մտել, գտել են միայն 2 տղա երեխաների ու Դեվիդի դին:

Մահից առաջ ընտանիքի հայրը հասցրել է նամակ գրել, որում կնոջն ու որդիներին խոստովանել է իր սերն ու ներողություն խնդրել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր