ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Հեռուստաբանավեճին չներկայացած Ջոնսոնին փոխարինել են սառցե քանդակով
01:05, 30.11.2019 | mamul.am
10907 | 0

Բրիտանական Channel 4 հեռուստաալիքը սառցե քանդակ է օգտագործել՝ փոխարենելով հեռուստաբանավեճին չներկայացած Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և Brexit կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջի փոխարեն, հաղորդում է Sky News-ը:

Նշվում է, որ մյուս հինգ կուսակցությունները՝ Ուելսի կուսակցությունը և Շոտլանդիայի ազգային կուսակցությունը, Կանաչները, Լիբերալ-դեմակրատները և Աշխատավորականների կուսակցության ղեկավարները քննարկել են կլիմային վերաբերվող հարցերը: Ջոնսոնի և Ֆարաջի համար նախատեսված հարթակում տեղադրվել են Երկրի պատկերով սառցե քանդակը, որը հեռարձակման ընթացքում հալվել է:
Պահպանողական կուսակցությունը, որի առաջնորդը Ջոնսոնն է, այդ պատճառով բողոք է հղել ԶԼՄ-ների բրիտանական կարգավորողին՝ Ofcom-ին՝ այն համարելով հեռարձակման կարգի խախտում։

Հեռուստաբանավեճին չներկայացած Ջոնսոնին փոխարինել են սառցե քանդակով
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր