ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Մակրոնին «գլուխը ստուգելու» խորհուրդ տալու համար
14:05, 30.11.2019 | mamul.am
10346 | 0

Թուրքիայի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի արտգործնախարարություն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին վիրավորական արտահայտության համար բացատրություն տալու. այդ մասին հայտնում է Le Monde-ը:

«Թուրքիայի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խորհուրդ էր տվել «ստուգել գլուխը»,- նշվում է հայտարարության մեջ:

Ֆրանսիայի նախագահի աշխատակազմն արձագանքել է Էրդողանի այս հայտարարությանը՝ հայտնելով. «Եկե՛ք հստակեցնենք. սա հայտարարություն չէ, սա վիրավորանք է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր