ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Կառավարությունը կավելացնի գիտությանը տրամադրվող գումարները». Տիգրան Ավինյան
18:50, 30.11.2019 | mamul.am
4747 | 0

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաշվի առնելով Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանի հետ վերջին շրջանի մի շարք աշխատանքային քննարկումները, ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի ու Հովհաննես Հովհաննիսյանի առաջարկները, ինչպես նաև գիտական հանրույթի դիմումները, կառավարությունը կավելացնի գիտությանը տրամադրվող գումարները:

Այսպես՝ 2020թ․ բյուջեից հավելյալ ֆինանսավորման ներգրավման, ինչպես նաև նախարարությանը հատկացվելիք միջոցների վերաբաշխման ճանապարհով գիտության ֆինանսավորումը ավելանալու է 1 մլրդ 351 մլն դրամով:

Լրացուցիչ միջոցները հիմնականում կուղղվեն արհեստական բանականության ու տվյալագիտության, կենսատեխնոլոգիաների, ռոբոտատեխնիկայի ոլորտներին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր