ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Կյանքից հեռացել է հայ մեծանուն ֆիզիկոս և աստղաֆիզիկոս Դավիթ Սեդրակյանը
10:55, 01.12.2019 | mamul.am
7714 | 0

81 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայ մեծանուն ֆիզիկոս և աստղաֆիզիկոս Դավիթ Մհերի Սեդրակյանը: Նա ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1975) էր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1990, թղթակից անդամ՝ 1982):

Դավիթ Սեդրակյանը ծնվել է Երևանում 1938 թ. դեկտեմբերի 9-ին։ 1956 -1961 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 2013 թվականից եղել է ԵՊՀ Վ. Համբարձումյանի անվան Ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի պատվավոր վարիչ, պրոֆեսոր:

Ուսումնասիրել է լիցքավորված մասնիկների դիֆրակցիոն ճառագայթումը։ Գտել է ձգողական դաշտը նկարագրող էյնշտեյնյան հավասարումների սակավաթիվ լուծումներից մեկը՝ առանցքասիմետրիկ լուծումը վակուումում, դրա հիման վրա ստեղծել պտտվող երկնային մարմինների տեսություն, որը կիրառել է պտտվող պոլիտրոպ աստղային մոդելների, սպիտակ թզուկների և բարիոնային աստղերի ֆիզիկական բնութագրերի հետազոտման համար։ Այդ տեսության արդյունքները հաստատել են, որ [Hewish|Էնթոնի Հյուիշի] հայտնաբերած պուլսարները պտտվող նեյտրոնային աստղեր են։ Զբաղվել է նաև պուլսարներում գերհզոր մագնիսական դաշտերի առաջացման պրոբլեմով, մասնավորապես, առաջարկել է նեյտրոնների և պրոտոնների գերհոսելիության հատկության վրա հիմնված տեսական մեխանիզմ, որով բացատրվում է գերհզոր մագնիսական դաշտերի գոյությունը պուլսարներում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր