ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Հղի» երեխա է ծնվել. նրան կեսարյան հատում են արել
02:10, 02.12.2019 | mamul.am
33956 | 0

Կոլումբիայում ապրող Մոնիկա Վեգիի մոտ ծննդաբերությունից դեռ 2 ամիս առաջ տարօրինակ երևույթ է նկատվել: Նրա արգանդում եղել է 2 պորտալար, այնինչ պտուղը մեկն է եղել: Պարզվել է, որ դեռևս չծնված աղջիկը հղիության վաղ փուլում կլանել է մյուս պտղին, որն այնուհետ պորտալարով կառչել է նրան:

Սա չափազանց հազվադեպ երևույթ է, որը կոչվում է «պտուղը պտղի մեջ»: Հղի կնոջը ժամկետից շուտ կեսարյան հատում են արել, քանի որ պարազիտ պտուղն արդեն սկսել է ճնշել առողջ պտղի ներքին օրգանները:

Մոր կեսարյան հատումից մեկ օր անց կեսարյան հատում են արել նաև աղջնակին և հեռացրել նրա երկվորյակից մնացած հյուսվածքային զանգվածը: Վիրահատությունը նորմալ է անցել, բժիշկները վստահեցնում են, որ երեխան հետագա բարդություններ չի ունենա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր