ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունները դադարեցվել են՝ Հոնկոնգում ԱՄՆ-ի կողմից մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության մասին օրենքի ընդունումից հետո։ Այս մասին հայտնել է Axios-ը՝ վկայակոչելով Վաշինգթոնի վարչակազմի իր աղբյուրներին: Վաշինգթոնը որոշում չի կայացրել համաձայնագրի ստորագրման վայրի վերաբերյալ, որը կնշանակեր բանակցությունների առաջին փուլի ավարտը: Կան կարծիքներ, որ ստորագրումը տեղի կունենա Քեմփ Դեյվիդի նախագահական հանգստյան համալիրում՝ «այս տարվա ավարտից ոչ շուտ» ժամկետում: |