ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
Չինաստանն արգելափակել է ամերիկյան նավերի մուտքը Հոնկոնգի նավահանգիստներ
14:20, 02.12.2019 | mamul.am
8926 | 0

Չինաստանն արգելափակում է Միացյալ Նահանգներից ամերիկյան նավերի և ինքնաթիռների մուտքը Հոնկոնգ, հայտնում է South China Morning Post-ը՝ վկայակոչելով Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հուա Չունինգի հայտարարությունը, գրում է «Интерфакс» գործակալությունը:

Պեկինն այս քայլին գնաց մեկ շաբաթ առաջ ԱՄՆ-ի կողմից Հոնկոնգում մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության մասին օրենքի ընդունումից հետո։ Այս օրենքը Վաշինգթոնին թույլ է տալիս պատժամիջոցներ կիրառել այն պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնց ԱՄՆ-ը համարում է մարդու իրավունքների սպառնալիք Հոնկոնգի համար:
Բացի այդ, Չինաստանը պատժամիջոցներ է սահմանում Հոնկոնգում ցույցերին աջակցող հասարակական կազմակերպությունների նկատմամ, այդ թվում՝ Human Rights Watch-ի, National Endowment for Democracy-ի, The National Democratic Institute for International Affairs-ի, The International Republican Institute-ի և Freedom House կազմակերպությունների նկատմամբ։
Ըստ South China Morning Post-ի, Միացյալ Նահանգները պետք է դադարեն միջամտել Չինաստանի ներքին գործերին, և Պեկինը կարող է այլ քայլեր ձեռնարկել իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր