ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Դեմ եմ, որ քաղաքապետը առերես հարցադրումներից երկրորդ անգամ թաքնվի խոսնակի թիկունքում». Դավիթ Խաժակյան
23:35, 02.12.2019 | mamul.am
4651 | 1

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի ընկերներ, բազմաթիվ լրատվամիջոցներ պատրաստակամություն են հայտնել տրամադրելու բանավեճի ուղիղ եթեր, ինչի համար շնորհակալ եմ։
Հրավեր եմ ստացել նաև Պետրոս Ղազարյանից՝ Հանրայինի եթերում բանավիճելու, սակայն քաղաքապետի խոսնակի հետ։

Հարկ եմ համարում նշել, որ քաղաքապետարանում որևէ այլ պաշտոնատար անձ ի պաշտոնե չի կարող պատասխանել այն հարցադրումներին, որոնք հնչեցվել են, առավել ևս մամուլի խոսնակը, ով որևէ փաստաթղթի տակ ստորագրելու իրավասություն չունի։ Դեմ չեմ, որ դա լինի Հանրայինի եթերում, բայց դեմ եմ, որ քաղաքապետը առերես հարցադրումներից երկրորդ անգամ թաքնվի խոսնակի թիկունքում։

Սպասում եմ քաղաքապետի հաստատմանը, որպեսզի կարողանանք քննարկել ֆորմատի մանրամասները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր