ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Կեցցե՜ Հ1-ը, որը կրկին դառնում է քարոզչամիջոց». Դանիել Իոաննիսյան
01:30, 03.12.2019 | mamul.am
7794 | 1

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կեցցե՜ Հ1-ը, որը կրկին դառնում է քարոզչամիջոց

Ուրեմն քանի օր է, ինչ բոլորս քննարկում ենք քաղաքապետարանի ԿամԱԶ-ների պատմությունը... Գիտե՞ք որքան եթերաժամանակ է Հ1-ը հատկացրել այդ թեմայի լուսաբանմանը: 17 վարկյան:

Շաբաթ, Կիրակի և Երկուշաբթի օրերի ամփոփիչ 60-րոպեանոց թողարկումներից միայն մեկի ժամանակ է եղել այդ թեմայի հիշատակում, այն էլ, 17 վարկյանում պարզապես ընթերցել են Դատախազության հաղորդագրությունը: Այսինքն, երեք օրերի լուրերի հիմնական թողարկումների 10800 վարկյանից 17-ը, կամ եթերաժամանակի 0,16 տոկոսը:

Եվ հանկարծ չասեք, որ թեման արդի չե: Հայկ Մարությանի՝ այդ առթիվ ՖԲ լայվը 340 հազար մարդ նայեց, թեման բազում կայքերի ու շաբաթ օրը լույս տեսած թերթերի առաջին էջերում էր:

Հ1-ը կրկին զուգահեռ իրականություն է ստեղծում իր եթերում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր