ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Աբու Դաբիի թագաժառանգն ու հյուրանոցային ցանցի տերը հիասթափված դուրս են եկել և մոռացել ներդրումների մասին». Գագիկ Ծառուկյան
12:35, 03.12.2019 | mamul.am
10798 | 3

«Ես կարող եմ օրինակ բերել: Հրավիրելով իմ գործընկերներին, Աբու Դաբիի թագաժառանգին և Էմիրաթների «Ռոտանա» հյուրանոցային ցանցի տիրոջը, ցանկություն է եղել, որ այդ միլիարդատեր մարդիկ ներդրումներ անեն, որը կարող եք քաղաքապետից ու ճարտարապետ Մեսչյանից ճշտել: Հյուրանոցային ցանցի սեփականատերը ցանկանում էր կենտրոնում 2 հյուրանոց կառուցել: «Ռոտանա» ցանցը 300 հյուրանոց ունի: Իսկ թագաժառանգն ուզում էր իր հոր անունով հիվանդանոց կառուցել Երևանի կենտրոնում՝ անվճար, որ կարիքավորներն օգտվեին այդ հիվանդանոցից: Նրանք հանդիպել են քաղաքապետի և ճարտարապետի հետ: Այդ հանդիպումը տևել է կես ժամ, և մարդիկ հիասթափված դուրս են եկել և իրենց ներդրումների մասին մոռացել են, ժամանակավոր սառեցրել են». դեկտեմբերի 3-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով ՀՀ-ում ներդրումներ կատարելու մասին:

Հստակեցնող հարցին, թե լավ առաջարկ է արվել, քաղաքապետարանում այն մերժե՞լ են, Գ. Ծառուկյանը խորհուրդ է տվել հարցի պատասխանը ստանալ քաղաքապետից ու գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր