ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
ՌԴ-ում հարբած վարորդը «Գազել»-ով մխրճվել է Հայաստանից մեկնած բեռնատարի մեջ
21:45, 03.12.2019 | mamul.am
15782 | 0

Մոտ կես ժամ առաջ Հայաստանից Մոսկվա մեկնող խոշոր բեռնատարի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել ՌԴ Արմավիր քաղաքի մոտակայքում: Ինչպես տեղեկացնում է MAMUL.am-ի աղբյուրը, M4 մայրուղու վրա Նովոկուբանսկ քաղաքից դուրս եկող «Գազել»-ը, առանց հաշվի առնելու «Կանգ առ» ազդանշանը, երկրորդական ճանապարհից մեծ արագությամբ հարվածել է գլխավոր ճանապարհով ընթացող «Էդ Տրանս» ՍՊԸ-ին պատկանող «DAF» բեռնատարին: «Գազել»-ն առանց պետհամարանիշերի է եղել, վարորդն ու 3 ուղևորները եղել են ալկոհոլի ազդեցության տակ: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ այս պահին ճշտվում է «Գազել»-ի վարորդի խմածության աստիճանը: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ բեռնատարի հայ վարորդը չի տուժել, սակայն ավտոմեքենան շահագործման այլևս ենթակա չէ։

ՌԴ-ում հարբած վարորդը «Գազել»-ով մխրճվել է Հայաստանից մեկնած բեռնատարի մեջ
ՌԴ-ում հարբած վարորդը «Գազել»-ով մխրճվել է Հայաստանից մեկնած բեռնատարի մեջ
ՌԴ-ում հարբած վարորդը «Գազել»-ով մխրճվել է Հայաստանից մեկնած բեռնատարի մեջ
ՌԴ-ում հարբած վարորդը «Գազել»-ով մխրճվել է Հայաստանից մեկնած բեռնատարի մեջ
ՌԴ-ում հարբած վարորդը «Գազել»-ով մխրճվել է Հայաստանից մեկնած բեռնատարի մեջ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր