ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Էդ ի՞նչ փոխկապակցվածություն է, որ մարդը նվիրում է, մենք իրան տուգանո՞ւմ ենք». Հայկ Մարության
23:10, 03.12.2019 | mamul.am
7825 | 0

«20 մեքենաներից 3-ը նվիրել է «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն։ Հոլդինգի տնօրենը և բաժնետերը Սամվել Ալեքսանյանը չէ, և ես՝ որպես քաղաքապետ, իրավունք չունեմ ասել, որ դա Ալեքսանյանինն է, կարող եմ ասել, որ նվիրել է այս ընկերությունը»,- այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Հարցին՝ այստեղ կարո՞ղ են կոռուպցիոն ռիսկեր թաքնված եղել, քաղաքապետը պատասխանել է․ «Մենք հաջորդ օրը ներկայացրեցինք 5 տարբեր ՍՊԸ-ների և անհատների անունները, որոնք նվիրատվություններ են արել, և «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն ոչ մի կառուցապատում, ոչ մի կապ չունի։ Ասեմ ավելին՝ ես տեսանյութ հրապարակեցի, որտեղ խոսեցի «Megamall»-ի հետ կապված, որը պարոն Արեյանն է ստորագրել և այլնի մասին, սակայն իր գործունեության հետ կապված ոչ մի առնչություն չկա։ Ինձ հետո եկան ասացին, որ կա մի փաստաթուղթ․ Շողերինա Մկրտչյանի կողմից շինարարության հետ կապված եղել է արձանագրություն, որ առանց շինթույլտվության ժամկետն ավարտվել է և շինարարությունը շարունակվել է։ Արձանագրություն է կազմվել և տուգանք է եղել։ Էդ ի՞նչ փոխկապակցվածություն է, որը մարդը նվիրում է, մենք իրան տուգանո՞ւմ ենք, այդպե՞ս է մեր պայմանավորվածությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր