ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
Նարկոբարոնի եղբայրը սեփական սմարթֆոն է ստեղծել և դատի է տալիս Apple-ին
00:25, 04.12.2019 | mamul.am
23691 | 0

Կոլումբիացի նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբայրը՝ Ռոբերտո Էսկոբարը, ներկայացրել է իր նոր ծալովի սմարթֆոնն ու խոստացել դատի տալ Apple-ին: Էսկոբարի սմարթֆոնը կոչվում է Escobar Fold 1:

Նարկոբարոնի եղբայրը սեփական սմարթֆոն է ստեղծել և դատի է տալիս Apple-ին

Սարքի էկրանը ճկվում է դեպի դուրս, ինչպես Huawei Mate X-ինը: Փակված վիճակում կորպուսի մասերի արանքում ճեղք է երևում: Հատկանշական է, որ Էսկոբարը խոսք է տալիս գերազանցել Apple-ին, թեև ծալովի սմարթֆոններ թողարկում են Samsung-ն ու Huawei-ը:

Նարկոբարոնի եղբայրը սեփական սմարթֆոն է ստեղծել և դատի է տալիս Apple-ին
Էսկոբարը նաև դատական հայց է պատրաստել Apple-ի դեմ: «Նրանք խաբում են մարդկանց և վաճառում են անպիտան հեռախոսներ իրենց հաճախորդներին՝ գերարժեքով: Իմ իրավապաշտպանները երկար են նախապատրաստվել, բայց նախքան ես նրանց դատի կտամ և մարդկանց կվերադարձնեմ իրենց գումարները, ես ուզում եմ նրանց ցույց տալ, որ իմ արտադրանքն ավելի լավն է: 2020-ի հունվարի 6-ին Քալիֆորնիայի դատարանում 30 միլիարդ դոլարի կոլեկտիվ հայց է ներկայացվել: Մենք ցանկանում ենք, որ Apple-ը վերադարձնի գնորդներին իր ապօրինի շահույթի մի մասը: Ես կհոգամ դրա մասին: Ես գրեթե մեկ միլիոն դոլար եմ ծախսել իրավապաշտպանների վրա, որ այս հայցը ներկայացնեմ»,- ասել է Էսկոբարը Digital Trends-ին:
Նարկոբարոնի եղբայրը սեփական սմարթֆոն է ստեղծել և դատի է տալիս Apple-ին
Նարկոբարոնի եղբայրը սեփական սմարթֆոն է ստեղծել և դատի է տալիս Apple-ին

Նարկոբարոնի եղբայրը սեփական սմարթֆոն է ստեղծել և դատի է տալիս Apple-ին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր