ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Ծայրաստիճան խոցելիություն՝ հարյուրավոր Android-հավելվածներում
22:05, 04.12.2019 | mamul.am
10323 | 0

500 հանրահայտ Android հավելվածների օգտատերերի միջոցներն ու անձնական տվյալները վտանգված են StrandHogg հավելվածի խոցելիության պատճառով։ Այս մասին հայտարարել են Promon ընկերության փորձագետները: Նրանք հայտնում են, որ վիրուսը ցուցադրում է մուտքի էկրանի կեղծ տարբերակը և թույլ է տալիս վնասակար ծրագրերին գողանալ անձնական տեղեկատվություն, գրում է «РБК» կայքը։

Այս տվյալներն ուղարկվում են հաքերներին, ովքեր կարող են այն օգտագործել համակարգ մուտք գործելու և օգտատիրոջ սմարթֆոնի վրա գործողությունները կառավարելու համար: Ամենից հաճախ հանցագործները հափշտակում են տվյալները cryptocurrency դրամապանակներ մուտք գործելու համար, բայց նրանք կարող են նաև միացնել խոսափողը, կարդալ և ուղարկել հաղորդագրություններ, ինչպես նաև մուտք գործել անձնական լուսանկարների և ֆայլերի բաժին:

Promon-ի փորձագետները Google-ին տեղյակ են պահել StrandHogg-ի խոցելիության մասին դեռևս նախորդ տարվա ամռանը, որից հետո ընկերությունը հեռացրել է որոշ ծրագրեր, որոնք կարող են խնդիր առաջացնել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր