ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Դեպքից այսքան ժամանակ է անցել, սակայն մինչ օրս չկա դրա պատասխանը, համարում եք նորմա՞լ». Թանդիլյանը Գևորգյանին Ողջիի մասին հիշեցրեց
16:15, 04.12.2019 | mamul.am
4252 | 0

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը դեկտեմբերի 4-ի նիստում «Լուսավոր Հայաստանից» Մանե Թանդիլյանին հարց ուղղեց, թե ի՞նչ տեղեկատվության հիման վրա է պնդում, որ Թեղուտում բնապահպանական աղետ է: Մ. Թանդիլյանը նշեց, թե բացասական ազգեցության վերաբերյալ պատասխանը նրանք ակնկալում էին ստանալ Շրջակա միջավայրի նախարարությունից: Դիմել են, բայց դեռ չեն ստացել: «Սակայն ակնհայտ է մի փաստ: Լոռու մարզը քաղցկեղի հիվանդացության թվերով առաջինն է: Ուղղակի կուզեմ՝ այդ դաշտ չմտնենք, դա առանձին քննարկման թեմա է: Բայց մետաղական արդյունաբերության և հիվանդացության կապն առկա է, և վիճակագրությունն էլ դրա մասին է խոսում»,- ասաց պատգամավորը:

Հ. Գրիգորյանն էլ նկատեց, թե ինքը չի վիճարկում կապը, սակայն արդյո՞ք նախարարության պատասխանը չստացած՝ արդեն բնապահպանական աղետ ենք որակում: Մ. Թանդիլյանը նկատեց, որ հանքարդյունաբերության և քաղցկեղի միջև կապը դեռ գիտական փնտրտուքների մեջ է, դա խիստ մասնագիտական գնահատական է, ինչն էլ նախարարությունից են ակնկալում: Նա հիշեց Ողջիում տեղի ունեցած դեպքը:

«Դեպքից այսքան ժամանակ է անցել, սակայն մինչ այսօր չկա դրա պատասխանը, համարում եք դա նորմա՞լ»,- հարցադրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր