ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ԱԺ-ն չընդունեց ոստիկանության և ԱԱԾ ղեկավարների պաշտոնները քաղաքական դարձնելու օրինագիծը. վարչապետի արձագանքը
17:00, 04.12.2019 | mamul.am
6376 | 0

Ազգային ժողովը չընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ ոստիկանության և ԱԱԾ ղեկավարների պաշտոնները քաղաքական դարձնելու օրինագիծը: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը խնդրեց վարչապետի արձագանքը նախագծին. «Հասկանում ենք մեր գործընկերների առաջարկն ու 1-ին ընթերցմամբ կողմ ենք քվեարկել, բայց քննարկումների փուլում հանգել ենք պրոբլեմի: Պրոբլեմն այն է, որ կա՛մ մենք ոստիկանության, ԱԱԾ-ի սպաների զինվորական կարիերան ընդհատում ենք էն պարագայում, երբ դառնում են պետի տեղակալ կամ պետ, կա՛մ քաղաքական ուղով նշանակված պետին կամ տեղակալին պետք է գնդապետի կամ գեներալի կոչում տանք: Մեր դիրքորոշումը եղել է այն, որ եկեք էսպիսի բաներ չանենք: Համաձայն ենք աշխատել, որ տեսնենք՝ պրոբլեմը ոնց լուծենք՝ առանց դեֆորմացիաների»,- ասաց Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր