Դեկտեմբերի 4-ին նավթի գները կտրուկ թանկացան 2%-ով՝ հասնելով 62 դոլարի՝ մեկ բարելի համար։ Այս մասին վկայում են լոնդոնյան ICE բորսայում գրանցված տվյալները: Անորոշություն է տիրում էներգետիկ շուկայում 2019-ին ՕՊԵԿ+ դաշինքի վերջին գագաթնաժողովից առաջ, գրում է RT կայքը։ Փորձագետները վերջին օրերի գների կտրուկ տատանումները վերագրում են ներդրողների անորոշությանը` նախքան ՕՊԵԿ-ի և ՕՊԵԿ+ գագաթնաժողովին մասնակցող երկրների նախարարների հանդիպման որոշմանը: Ինչպես և սպասվում է, արդեն դեկտեմբերի 5-ին Վիեննայում կայանալիք հանդիպման ժամանակ ածխաջրածնային վառելիք արտահանող երկրները կարող են երկարաձգել գործարքը՝ հաջորդ տարվա համար հումքի արտահանումը նվազեցնելու վերաբերյալ: Միևնույն ժամանակ, հանդիպման ինտրիգը նրանում է, որ կողմերի միջև համաձայնագրի վերաբերյալ հակասություններն ավելանում են` կապված արտահանման ծավալների անկման հետ: |