ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
Էրիկ Գրիգորյանի պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանը ներկայացնելու նախագիծը մերժվեց
11:15, 05.12.2019 | mamul.am
4366 | 0

Խորհրդարանը դեկտեմբերի 5-ի նիստում չընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդումը՝ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետին ներկայացնելու վերաբերյալ:

Որոշմանը կողմ քվեարկեց 17, դեմ՝ 67, ձեռնպահ՝ 1 պատգամավոր: Մինչ քվեարկությունը՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց՝ եկել են այն եզրակացության, որ պաշտոնավարման հարցի քննարկման համար հիմք չկա, և իրենք դեմ են քվեարկելու: ԲՀԿ-ից էլ Նաիրա Զոհրաբյանը նշեց՝ քանի որ ԱԺ-ում ստեղծվել է ընդերքի, հանքարդյունաբերությանն առնչվող խնդիրներն ուսումնասիրող հանձնաժողով, և դրա ուսումնասիրության արդյունքները տվյալ նախարությանն է առնչվում, իրենք դիրքորոշում կհայտնեն հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքներից հետո միայն, ուստի՝ իրենք քվեարկությանը չեն մասնակցելու:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր