ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Պատերազմի վերսկսման դեպքում ոչ ոք իրավունք չունի Հայաստանին մեղադրելու». Կարեն Հովհաննիսյան
18:05, 05.12.2019 | mamul.am
6807 | 1

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ պատկերացմամբ հայկական կողմը ձգտում է, որ բանակցությունները չտապալվեն, փորձ է անում ամեն գնով պահպանել հրադադարի ներկա վիճակը և առաջ շարժվել: Իսկ առաջ շարժվելը ոչ թե քննարկելն է որևէ փաստաթուղթ, այլ պարզապես գտնել որևէ փաստաթուղթ: Մինչդեռ ադրբեջանական կողմը կարծես թե հակված չէ հրադադարի պահպանմանը:
Նախ, մինչև բանակցությունների սկսելը հրապարակում է դիրքորոշում, որը, ըստ էության, վերջնագիր է, այնուհետև բանակցություններից հետո կրկին վերահրապարակում է նույն դիրքորոշումը, որն իրենից ենթադրում է ոչ այլ ինչ, քան ռազմական գործողությունների վերսկսում:
Պատերազմի վերսկսման դեպքում ոչ ոք իրավունք չունի Հայաստանին մեղադրել բանակցությունները տապալելու կամ հասարակությանը խաղաղության չնախապատրաստելու մեջ, քանի որ մինչև այս պահը հայաստանյան իշխանությունը մնում է իր խոստմանը հավատարիմ և հարցի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով բանակցային սեղանի շուրջ:
Ադրբեջանի ռազմատենչ վերջնագիրը ոչ այլ ինչ է, քան պատերազմի վերսկսման մասին անուղղակի ծանուցում: Ինչ էլ լինի, ինչպիսի քաղաքական խորը հակասություններ էլ լինեն հայաստանյան քաղաքական դաշտում, անհրաժեշտության դեպքում պարզապես պարտավոր են բոլորը միանալ և միասնական պատվով դուրս գալ կրկին պարտադրվող պատերազմից...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր