ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Ոչ պարտադիր տեղական հանրաքվեն բնակչությանը նվաստացնում է, ընտրական ինստիտուտի հերն անիծում. ԼՀԿ և ԲՀԿ
11:40, 05.12.2019 | mamul.am
4167 | 0

«Չի կարելի անել տեղական հանրաքվե, և դա լինի ոչ պարտադիր, դա ընտրական ինստիտուտի հերն անիծում է: Գյուղերում բոլորն ասում են՝ գնացինք դեմ քվեարկեցինք, համայնքներն էլի խոշորացրին: Ուրեմն՝ ընտրությունները սուտ են, պառլամենտական ընտրությանն էլ չեմ մասնակցում, որովհետև սուտ է». դեկտեմբերի 5-ին ԱԺ նիստում «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է գործող օրենքի «Տեղական հանրաքվեի դրվող հարցերը» հոդվածը լրացնել նոր մասերով, ըստ որոնց՝ համայնքի բնակչության նախաձեռնությամբ տեղական հանրաքվեի կարող է դրվել համայնքի միավորման կամ բաժանման հարցը: Միաժամանակ առաջարկվում է սահմանել, որ համայնքի միավորման կամ բաժանման հարցով անցկացված տեղական հանրաքվեի արդյունքները կկրեն խորհրդակցական բնույթ, և համայնքների վարչատարածքային բաժանման վերաբերյալ վերջնական որոշումները կկայացնեն ՀՀ Կառավարություն ու Ազգային ժողովը:

Այս դրույթին դեմ արտահայտվեց նաև ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը: Նա նկատեց, որ այդ դրույթում բնակչությանը նվաստացնող տարր կա: «Ասում ենք՝ քո կարծիքը ասա՝ դու ինչ ես ուզում, հետո ասում ենք՝ ոչինչ, ասել ես, քո կարծիքը կարևոր չէ, այս հարցն այսպես է լուծվելու: Այստեղ տրամաբանություն չկա: Ես կարծում եմ՝ առանց իրավական հետևանքի հանրաքվեները պետք է արգելել, որովհետև դա հակասում է ընտրական տրամաբանությանը»,- գնահատեց Ն.Զոհրաբյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր