Հայաստանում մեղադրանք է առաջադրվել երկրի նախկին ղեկավարության մեկ այլ ներկայացուցչի` երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, ով 2018թ. գարնանը հրաժարական տալուց հետո գործնականում չի մասնակցել քաղաքական կյանքին: Ի տարբերություն մեկ այլ նախկին նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի, այս անգամ սա ոչ թե քաղաքական, այլ տնտեսական հոդված է: Նախագահ Սարգսյանը մեղադրվում է բյուջեի միջոցների յուրացման մեջ՝ մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար, այս մասին անդրադարձ է կատարել Коммерсантъ-ը: Ըստ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի՝ Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործի հարուցումը նախկին իշխանության ներկայացուցիչների դեմ ուղղված մեղադրանքների շարունակությունն է: «Սա բավականին բնական մեղադրանք է, հիմա գործը հասել է Սերժ Սարգսյանին»,- Коммерсантъ-ին հայտնել է Իսկանդարյանը: Փորձագետը չի հավատում, որ նոր քրեական գործը կապված է նախկին վարչապետ Սարգսյանի կողմից վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին արտահայտած քննադատության հետ: |