ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
Սերժ Սարգսյանը «բռնվեց» դիզելային վառելիքի գործով. Коммерсантъ
12:40, 05.12.2019 | mamul.am
10302 | 1

Հայաստանում մեղադրանք է առաջադրվել երկրի նախկին ղեկավարության մեկ այլ ներկայացուցչի` երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, ով 2018թ. գարնանը հրաժարական տալուց հետո գործնականում չի մասնակցել քաղաքական կյանքին: Ի տարբերություն մեկ այլ նախկին նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի, այս անգամ սա ոչ թե քաղաքական, այլ տնտեսական հոդված է: Նախագահ Սարգսյանը մեղադրվում է բյուջեի միջոցների յուրացման մեջ՝ մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար, այս մասին անդրադարձ է կատարել Коммерсантъ-ը:

Ըստ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի՝ Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործի հարուցումը նախկին իշխանության ներկայացուցիչների դեմ ուղղված մեղադրանքների շարունակությունն է: «Սա բավականին բնական մեղադրանք է, հիմա գործը հասել է Սերժ Սարգսյանին»,- Коммерсантъ-ին հայտնել է Իսկանդարյանը: Փորձագետը չի հավատում, որ նոր քրեական գործը կապված է նախկին վարչապետ Սարգսյանի կողմից վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին արտահայտած քննադատության հետ:
Սերժ Սարգսյանը, ով երկար ժամանակ պահպանում էր լռությունը, նոյեմբերի 20-ին Զագրեբում կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում քննադատեց վարչապետ Փաշինյանի վարած քաղաքականությունը:
«Այն փաստը, որ նա սկսեց խոսել քաղաքական իրադարձությունների մասին, չի նշանակում, որ նա սպառնալիք էր ներկայացնում ներկայիս իշխանությունների համար»,- հավելել է Իսկանդարյանը:
Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին են անդրադարձել ռուսական մի շարք կայքեր ու լրատվական գործակալություններ ևս՝ «RT», «RBC»,«Lenta.ru, «Эхо Москвы», «Аргументы и факты», ինչպես նաև ադրբեջանական Minval.az և Haqqin.az կայքերը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր