ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կշարունակի համոզել Թուրքիային հրաժարվել С-400-ներից
14:40, 05.12.2019 | mamul.am
5293 | 0

Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ ստիպելով հրաժարվել Ռուսաստանից ձեռք բերված С-400 զենիթահրթիռային համակարգերից, գրում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Ջոն Ռուդին: «Իհարկե, մենք խոսում ենք ինքնուրույն որոշումների մասին: Եվ մենք հարգում ենք Թուրքիայի կառավարության՝ սեփական ապագայի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավունքը: Այնուամենայնիվ, այս ինքնիրավ որոշումները հետևանքներ ունեն»,- նշել է Ռուդը:

Ըստ նրա` ԱՄՆ իշխանությունները հանդիպումներ և քննարկումներ են ունեցել թուրք գործընկերների հետ: «Մենք շարունակում ենք շփվել թուրքերի հետ, որպեսզի համոզենք նրանց այլ ճանապարհով գնալ: Կա մի հին ասացվածք. «Անկախ նրանից, թե որքան ես գնացել սխալ ճանապարհով, հետ կանգնելը երբեք ուշ չէ»»,- հավելել է Պենտագոնի ղեկավարի տեղակալը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր