ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Հալեպում հինգ թուրք զինվորական է զոհվել. SANA
15:45, 05.12.2019 | mamul.am
6769 | 1

Հալեպի արևելյան հատվածում ականապատված մեքենայի պայթեցման հետևանքով զոհվել է առնվազն հինգ թուրք զինվորական, հայտնում է սիրիական SANA գործակալությունը: Ըստ գործակալության՝ ականապատված ավտոմեքենան պայթել է այն պահին, երբ նրա կողքով անցնելուց է եղել թուրքական ռազմական շարասյունը: Դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի ուշ երեկոյան Ջարաբլուս քաղաքում: Թուրքական շարասյունն ուղևորվել է Ջարաբլուսից արևելք տեղակայված ռազմաբազա: Պայթյունի հետևանքով վիրավորվել է 12 թուրք զինվորական: Բոլոր տուժածներին տեղափոխել են Թուրքիայի տարածքում գտնվող հոսպիտալ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր