ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Հրանտմարգարյանները դիմելու են նորանոր արկածախնդրությունների». Կարպիս Փաշոյան
05:20, 06.12.2019 | mamul.am
6317 | 0

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մեր պատմության ճահճից դուրս պրծած ամենահարազատ ու ամենաազգային քաղցկեցն է, որը բուժման պետք ունի։ Իմ համոզմամբ` ապաքինման միակ տարրակերպը կուսակցության կազմալուծումն է, այն պետք է լուծարվի և այդ լուծարված միավորների հիմքի վրա պետք է նոր ուժեր ստեղծվեն։ Ներկա կառուցվածքով և բովանդակությամբ ՀՅԴ-ն ի զորու չէ գնալ փոփոխությունների, եթե ի զորու լիներ, ապա համանման փորձեր կարվեին վերջին հարյուր տարիներին։ Փաստը մնում է փաստ, որ Ռոստոմի և Քրիստափորի ստեղծած կուսակցությունը գաղափարական տեսանկյունից ամբողջապես ջախջախված է ու արժեզրկված, քաղաքական հանցագործները որդի պես քայքայել են նրա բոլոր բջիջները։
ՆԱՈւՄ-ի տարածած հայտարարությունն ասվածի վառ ապացույցն է, և այս իմաստով հենց ուսանողական միության անդամներն էլ պետք է սկսեն կազմալուծման գործընթացը։ Շարքային դաշնակցականները պետք է հասկանան, որ մենք ո՛չ իրենց վատն ենք ուզում և ո՛չ էլ իրենց հարազատ կուսակցության, մեր ուզածն ու որոնածն առողջ քաղաքական համակարգի ստեղծումն է, ինչն արգելակում են ՀՅԴ վերնախավի քաղաքական հանցագործները, որոնք 1990-ական թթ-ից ի վեր քայքայիչ հակապետական գործունեություն են ծավալում՝ վտանգելով հանրապետության անվտանգությունը։
Կազմալուծեք այդ քաղցկեղը, խզեք բոլոր հանցագործ կապերն ու նոր առողջ միավորում ստեղծեք, որը կառուցողական դերակատություն կստանձնի պետության կառուցման գործում։ Այլընտրանքը կարող է ողբերգական լինել, վստահաբար հրանտմարգարյանները դիմելու են նորանոր արկածախնդրությունների՝ քայքայելով պետության հիմքերը, իսկ պատասխանը շատ ավելի կոշտ է լինելու։ Պետությունն ստիպված է լինելու առաջնային պլան մղել ՀՅԴ գոյությունը կասկածի տակ դնելու գործողության անհրաժեշտությունը, ինչը կլինի Հայաստանում կուսակցության վերջնական մահվան սկիզբը։ Մենք դրո խմբակներ և նաիրիհունանյաններ այլևս հանդուրժողը չենք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր