ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Աղբյուր Սերոբի փողոցի տներից մեկում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն. կա տուժած
16:00, 05.12.2019 | mamul.am
6369 | 0

Դեկտեմբերի 5-ին` ժամը 11:00-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աղբյուր Սերոբի փողոցի տներից մեկի մոտակայքում պայթյունի ձայն է լսվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տանը (մոտ 70 քմ) գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման: Կոտրվել են խոհանոցի, հյուրասենյակի և ննջասենյակի պատուհանների ապակիները (ընդհանուր 3 հատ), մասամբ ջերմահարվել են հյուրասենյակի սեղանը և գորգը, իսկ հյուրասենյակի պատուհանի երկաթյա ճաղավանդակն ընկել է տան բակում կայանած «Mazda 3» մակնիշի (վարորդ՝ Նարեկ Կ.) ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով վնասվել է ետնամասի ապակին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Էլեն Կ-ն (ծնված 1993թ.) ձեռքերի շրջանում ստացած այրվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր