ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Այս տարի Ադրբեջանի բանակում կորուստը կազմել է 46 զինվորական
19:15, 05.12.2019 | mamul.am
6899 | 0

«Хазар» ռազմական հետազոտական կենտրոնը հայտնում է, որ Ադրբեջանի անվտանգության ու պաշտպանության ոլորտում մինչև դեկտեմբերի 4-ը մահացել է 46 մարդ, հայտնում է contact.az-ը կայքը: Հետազոտության համաձայն՝ 9 զինվորական մահացել է սահմանային փոխհրաձգության հետևանքով, 4-ը՝ հիվանդությունների պատճառով, 3-ը՝ դժբախտ դեպքերի հետևանքով: 12 զինվորական մահացել է չպարզված հանգամանքներում, 7-ը՝ ավտովթարի հետևանքով, 4-ը՝ ականի պայթյունի հետևանքով: 2 զինվորական մահացել է անզգուշության հետևանքով, ևս մեկը՝ ոչ կանոնակարգային հարաբերությունների պատճառով: 2 զինվորական ինքնասպանություն է գործել, ևս մեկը զոհվել է սահմանախախտների հետ փոխհրաձգության ժամանակ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն չի տրամադրում 28 մահացած զինվորականների մասին: Նույն ժամանակահատվածում վիրավորվել է 18 զինծառայող:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր