Ռուսաստանից բուլղարացի դիվանագետի վտարումը հանդիսանում է հայելային պատասխան, որի մասին նախազգուշացրել էր Մոսկվան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ Արտաքին գործերի նախարարությունում իր աղբյուրներին: Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Ռուսաստանը վտարում է բուլղարացի դիվանագետին, երբ պաշտոնական Սոֆիան հրաժարվել էր մուտքի արտոնագիր տրամադրել երկրում Ռուսաստանի դեսպանատան նոր ռազմական կցորդին: Գործակալության տվյալներով՝ Մոսկվայում Բուլղարիայի դեսպանին տեղեկացվել է, որ դիվանագետը պետք է հեռանա Ռուսաստանից առաջիկա 24 ժամվա ընթացքում՝ համաձայն դիվանագիտական արձանագրության: Հիշեցնենք՝ հոկտեմբեր 30-ին Բուլղարիան հրաժարվել էր մուտքի արտոնագիր տրամադրել Սոֆիայում Ռուսաստանի դեսպանատան ռազմական կցորդին: |