ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«ՀՅԴ-ն ամենահարազատ ու ամենաազգային քաղցկեղն է». Կարպիս Փաշոյան
22:20, 05.12.2019 | mamul.am
8791 | 3

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մեր պատմության ճահճից դուրս պրծած ամենահարազատ ու ամենաազգային քաղցկեղն է, որը բուժման պետք ունի։ Իմ համոզմամբ՝ ապաքինման միակ տարրակերպը կուսակցության կազմալուծումն է, այն պետք է լուծարվի և այդ լուծարված միավորների հիմքի վրա պետք է նոր ուժեր ստեղծվեն։ Ներկա կառուցվածքով և բովանդակությամբ ՀՅԴ-ն ի զորու չէ գնալ փոփոխությունների, եթե ի զորու լիներ, ապա համանման փորձեր կարվեին վերջին հարյուր տարիներին։ Փաստը մնում է փաստ, որ Ռոստոմի և Քրիստափորի ստեղծած կուսակցությունը գաղափարական տեսանկյունից ամբողջապես ջախջախված է ու արժեզրկված, քաղաքական հանցագործները որդի պես քայքայել են նրա բոլոր բջիջները։
ՆԱՈւՄ-ի տարածած հայտարարությունը ասվածի վառ ապացույցն է, և այս իմաստով հենց ուսանողական միության անդամներն էլ պետք է սկսեն կազմալուծման գործընթացը։
Շարքային դաշնակցականները պետք է հասկանան, որ մենք ո՛չ իրենց վատն ենք ուզում և ո՛չ էլ իրենց հարազատ կուսակցության, մեր ուզածն ու որոնածը առողջ քաղաքական համակարգի ստեղծումն է, ինչը արգելակում են ՀՅԴ վերնախավի քաղաքական հանցագործները, որոնք 1990-ական թվականներից ի վեր քայքայիչ հակապետական գործունեություն են ծավալում՝ վտանգելով Հանրապետության անվտանգությունը։
Կազմալուծե՛ք այդ քաղցկեղը, խզե՛ք բոլոր հանցագործ կապերն ու նոր առողջ միավորում ստեղծեք, որը կառուցողական դերակատություն կստանձնի պետության կառուցման գործում։ Այլընտրանքը կարող է ողբերգական լինել, վստահաբար հրանտմարգարյանները դիմելու են նորանոր արկածախնդրությունների՝ քայքայելով պետության հիմքերը, իսկ պատասխանը շատ ավելի կոշտ է լինելու։ Պետությունը ստիպված է լինելու առաջնային պլան մղել ՀՅԴ գոյությունը կասկածի տակ դնելու գործողության անհրաժեշտությունը, ինչը կլինի Հայաստանում կուսակցության վերջնական մահվան սկիզբը։ Մենք «դրո» խմբակներ և նաիրիհունանյաններ այլևս հանդուրժողը չենք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր